Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են։
«Ջերմուկի համայնքապետարանում կայացած հանդիպման ընթացքում, որին ներկա էին նաև ԵՄ դիտորդները, քննարկվեց 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ջերմուկ առողջարանային քաղաքում տիրող իրավիճակը, հետևանքներն ու ազդեցությունը քաղաքի բնականոն կյանքի վրա, մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական իրավիճակն ու բնակչության հոգեբանական վիճակը»,- գրել է նա` կից հրապարակելով լուսանկարներ։


Բաց մի թողեք
«Նոան» Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթել է «Արարատ-Արմենիային»
Ապրիլի 17-ի աստղագուշակ․ Բարենպաստ պահ է բանակցությունների համար
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի