Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին այց է իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով:
Այս մասին հայտնել են ՄԻՊ-ից։ Առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլնի, վերջինս Պաշտպանին ներկայացրել է իր մտահոգությունները քրեական վարույթին, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ:
Պաշտպանին ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները: Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ:
Ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։
Հիշեցնենք՝ նախկին նախարարը անազատության մեջ է 2021 թվականի սեպտեմբերի 30-ից։
Ինչպես տեղեկացրել ենք, Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:


Բաց մի թողեք
Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ
Այլևս չհիշատակես իմ անունը․ Մայա Մարգարյանին զայրացրել է Ինգա Արշակյանի սաունայի պատմությունը. Լուսանկար
Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան. Լուսանկար