Վերջերս Մանե Գրիգորյանի՝ «Հենց այնպես» հեղինակային հաղորդման ժամանակ Ինգա Արշակյանը հիշել է տարիներ առաջ ակումբում աշխատելու շրջանում եղած մի զրույցի մասին, երբ մի խումբ երգիչներ՝ Մայան, Արմինկան, Արսեն Սաֆարյանը, Անդրեն և ուրիշները միասին էին աշխատում։
Ըստ Արշակյանի պատմածի՝ Մայան ասել է. «Էրեխեք, ո՞նց եմ հոգնել, էկեք աղջկերքով գնանք սաունա»՝ դիմելով քույրերին։ Այս առաջարկին արձագանքել է երգչուհու քույրը՝ Անուշը, ով այդ պահին կարդալիս է եղել: Գլուխը գրքից բարձրացնելով՝ Անուշը պատասխանել է. «Մայա ջան, էդ նույն բանն է, ինչ որ ես քեզ հրավիրեմ Մատենադարան»։
Սա բարկացրել է Մայա Մարգարյանին։ Վերջինս տեսանյութի համապատասխան հատվածը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ անթույլատրելի է սեփական անձը լայն լսարանի առջև բարձրացնելու կամ իրեն ստորացնելու նպատակով փաստերը կտրել համատեքստից և խաղալ իր անվան հետ։
Մարգարյանն իր գրառման մեջ մասնավորապես նշել է. «Սիրելի՛ Ինգա Արշակյան, վերջին շրջանում տարբեր հումորային հաղորդումներում քո ներկայությունը նկատելիորեն հաճախակիացել է, այնուամենայնիվ, դա միայն հերթական անգամ կասկածի տակ է դնում քո հումորի զգացումը։ Դու քեզ թույլ ես տալիս իմ անվամբ հիշատակել կասկածելի պատմություններ՝ փաստերը կտրելով համատեքստից և փորձելով լայն լսարանի աչքերում անարժանապատվորեն արժեզրկել ինձ որպես անհատականություն։ Պահանջում եմ այսուհետև չհիշատակել իմ անունը»։



Բաց մի թողեք
Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ
Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան. Լուսանկար
«Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի»․ Ինչ է ասել Հաջիևը