12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Նախիջևանը նոր վարչապետ ունի

Նախիջևանի Գերագույն Մեջլիսի որոշմամբ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վարչապետ Սաբուհի Մամեդովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Գերագույն Մեջլիսի մեկ այլ որոշմամբ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության նոր վարչապետ է նշանակվել Ջեյհուն Ջալիլովը։

Ջեյհուն Ջալիլովը 2023 թվականին նշանակվել է Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար։ Նախկինում նա Բաքվում զբաղեցրել է DOST գործակալության կառավարման նախագահի տեղակալի պաշտոնը։