Մենք պատրաստվում ենք հերթական ընտրություններին։ Այս մասին իր հիմնած կուսակցության հիմնադիր համագումարից առաջ ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մաությանը։
Նրա խոսքով, սակայն, բացառված չեն նաև փողոցային պայքարն ու արտահերթ ընտրությունները․ «Մենք կարող ենք առաջնորդել ժողովրդի կողմից բխած շարժումները։ Չեմ ասում, որ ինքներս շարժումներ չենք սկսելու»։
Ազգային աղետի այս եռամյակի ավարտին Հայաստանի ժողովուրդն ընկղմվել է ազգային, պետական ինքնության խորը ճգնաժամի մեջ: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Արտաքին ուժերի անթաքույց միջամտությամբ եւ գործող իշխանությունների համաձայնությամբ փորձ է արվում ոչ միայն փոխել Երրորդ հանրապետության հիմքում դրված իրավական փաստաթղթերը, այլեւ արմտապես ձեւախեղել մեր քաղաքական և մշակութային ինքնության ատրիբուտները: Միաժամանակ ներքին քաղաքականությունը ավելի ու ավելի ցցուն է դառնում ժողովրդավարության զարգացման, մասնավորապես քաղաքական ու տնտեսական ազատ մրցակցության հարցում առկա խնդիրները: Իսկ 2018-ից առաջ գոյություն ունեցող կոռուպցիոն համակարգը վերանալու փոխարեն, ցավոք սրտի, նոր դրսեւորումներ է ի հայտ բերում:
Լինելով հայկական անկախ պետականության զարգացման անզիջում ջատագովներ, մենք հանձն ենք առնում մեր քաղաքական գործունեությամբ վերականգնելու հավատը սեփական ուժերի նկատմամբ եւ նոր ընթացքի վրա դնելու մեր հանրապետությունը»,-ասաց Մարությանը:
Նա հայտարարեց, որ «Նոր ուժ» կուսակցությունը, որը իրենք մտադիր են հիմնել այսօր, իր արժեքային համակարգով կապված է եվրոպական սոցիալ-դեմոկրատիայի հետ. «Ներքին քաղաքականության եւ հասարակական հարաբերություններում մեր հիմնական սկզբունքներն են լայն մասնակցայնությունը, հասարակության բոլոր հատվածների ներգրավումը պետության զարգացման գործին: Ամբողջ հանրության պաշտպանության երաշխիքը յուրաքանչյուր քաղաքացու պաշտպնված լինելն է:
Հայաստանի օրենքներն ու մշակույթը հարգող յուրաքանչյուր ոք պետք է հնարավորություն ունենա իրացնել իր ներուժը ի նպաստ երկրի զարգացման»,- ընդգծեց Մարությանը:
Նշենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր Երևանի քաղաքապետ, ապա 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ էր արվել իր թիմի կողմից։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ Այս տարվա փետրվարի 7-ին էլ Երևանի ավագանին դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ավագանու անդամ դարձած Մարությանի լիազորությունները՝ բացակայություների հիմնավորմամբ։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:
«Նոր ուժ» կուսակցության գաղափարական հենքը սոցիալ-ռեֆորմիզմն է։
Բաց մի թողեք
«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». դիմում Աննա Վարդապետյանին
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
«Ուղեղի ցնցում»․ Երևանի նախկին քաղաքապետի նախկին խոսնակը՝ Աննա Հակոբյանի օգնականին