ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման գործընթացին։
Նախարարը հիշեցրեց՝ այդ գործընթացի արդյունքում կողմերը ստանալու են իրենց իրավական սահմանները։
«Սյուն ենք դնում, որ որևէ կողմ իրար վրա հարձակվելու պատճառ չունենա։ Երբ որ սահմաններում խնդիր կա, հստակություն չկա, դրանք երբեմն պատճառ են դառնում սահմանային վեճերի։ Հիմա հստակ սահմանային գիծը կա, ու դրանք կարող են նման երևույթները կանխել»,- ասաց նա։
Այնուհետև, երբ լրագրողը Սանոսյանին հարցրեց, թե արդյոք Ջերմուկում այդ սահմանը հստակ չէ՞ր, քանի որ ադրբեջանական կողմը այդ հատվածում հարձակվել է ու խորացել դեպի ՀՀ տարածք, նախարարը, վերցնելով բարձրախոսը, ինքը սկսեց հարցեր տալ լրագրողին։
«Ո՞րն է Ձեր առաջարկը։ Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում։ Դո՞ւք առաջարկում եք գնալ կռվի, քան խաղաղ լինի երկիրը։ Ոչ ոք ՀՀ տարածք չի փոխում»,- դիմելով լրագրողին՝ ասաց նախարարը։
Իսկ Սանոսյանի այն հարցին, թե որքա՞ն է կազմում ՀՀ տարածքային ամբողջականությունը, լրագրողը այդպես էլ չպատասխանեց։

Բաց մի թողեք
EuroNews. Վենսը խթանում է խաղաղության միջանցքը` ԱՄՆ փոխնախագահի Հայաստան կատարած առաջին պատմական այցի ժամանակ
Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում․ Փաշինյան․ Տեսանյութ
Սևանը կանաչում է, Հայաստանը ողբերգության մեջ է, և մարդիկ չեն գիտակցում՝ յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է. Լուսանկարներ