Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գերիների հարազատները փոքր հույս ունեին, որ կալանքը ոչ թե կերկարացնեն, այլ գործերը կուղարկեն դատարան, եւ դատաքննությունը մի փոքր շանս կտա, որ միջազգային հանրության ուշադրությունը բեւեռվի խնդրի վրա, որովհետեւ ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում, հույսը միջազգային ճնշումներն են:
Բայց, ըստ ամենայնի, ալիեւյան դահիճ համակարգը եւս 4 ամսով կերկարացնի կալանքները, իսկ նոյեմբերին արդեն Բաքվում լուրջ միջազգային իրադարձություն է սպասվում` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը` COP-29-ը։ 120-ից ավելի երկրի ղեկավար է ժամանելու Բաքու, եւ անհավանական է, որ այդ փուլում սկսեն քաղաքական դատավարությունները:
Ալիեւյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում նաեւ հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ տեղական ԶԼՄ-ներում սկսված վերջին արշավը:
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին դպրոցի տնօրեն է դարձել
Մի կողմից՝ Փաշինյանն ուզում է ասել, որ պետք է ունենանք մեկ Հայաստան, որը կլինի ցանկապատված սահմաններով, սակայն … Գյուլումյան
Ինչո՞ւ են ծեծել Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն, և ո՞վ է նա. մանրամասներ. Լուսանկար