Մայիսի 6-ին՝ Ժամը 00․30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի ճանապարհից դեպի Էրեբունի տանող Սարի թաղի կամրջի հարևանությամբ «Օպել» մակնիշի ավտոմեքենա է կայանված, որի սրահում ատրճանակ կա։
Ոստիկաններն ու պարեկները «Օպել» մակնիշի ավտոմեքենայում և ավտոմեքենայի վրա հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ վարորդի կողքի նստատեղին՝ ատրճանակ, որի վրա նույնպես եղել են արնանման հետքեր։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված վայրից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 50-ամյա Սամվել Մ․-ն։
Ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքները ստացել է Ազատության պողոտայում, պարզվել է՝ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Ոստիկանության նախկին ծառայող է և աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի արագ արձագանքման խմբում։
Բաց մի թողեք
Ովքեր են Կոտայքում վերջերս uպանված ամուսինները․ նոր մանրամասներ. Լուսանկար
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ