Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տներից մեկում երեխայի դի կա։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը 8-ամյա աղջիկ է, ով նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում իրենց տանը մահացել է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում «սպանություն» /հանկարծամահություն/ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։






Բաց մի թողեք
Առողջապահության ոլորտում քաոսը մեղմ է ասված
Ավտովթարի զոհ է դարձել նույն հիվանդանոցի երկու բժիշկ․ Լուսանկար
Յուրաքանչյուր պատմություն եզակի է, չվերջացող պայքարի, մարդկային ուժի և հավատի վառ օրինակ է Աննան. Տեսանյութ