Երկուշաբթի առավոտյան Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կողմից «Ագրո-Բելոգորիե» ընկերության մեքենաների վրա հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել, հայտնում է գյուղատնտեսական հոլդինգի մամուլի ծառայությունը։
«Այս պահին տեղեկություններ կան «Գրեյվորոնսկի» և «Բորիսով» խոզաբուծական ֆերմայի 7 զոհված աշխատակիցների մասին, ևս 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել է 40 մարդ, որից երեքը երեխաներ են. 30 մարդ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են, 10 հոգի ստացել են ամբուլատոր բուժօգնություն։
«Ցավոք, վեց մարդ տեղում մահացել է»,- ասել է Կուզնեցովը։
Նախկինում հաղորդվում էր, որ անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում վեց մարդ է զոհվել, 35-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա։
«Ագրո-Բելոգորիե» ընկերությունը հայտնել է, որ ֆինանսական աջակցություն կտրամադրի զոհերի և վիրավորների ընտանիքներին:
Ըստ մամուլի ծառայության, ներկայումս քննարկվում է աշխատողների տեղափոխման համար մասնագիտացված տրանսպորտ օգտագործելու հարցը։
Ավելի ուշ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է Բորիսովի մարզում անօդաչու թռչող սարքի հերթական հարձակման մասին՝ նշելով, որ կա վիրավոր։ Ըստ նրա, հարձակումը եղել է «Կամիկաձե» անօդաչու թռչող սարքով՝ 2 ավտոբուսների վրա, որոնք աշխատանքի էին տանում «Ագրո-Բելոգորիե» ընկերությունների խմբի աշխատակիցներին, և մարդատար ավտոմեքենայի վրա, որում, ըստ նախնական տեղեկությունների, երեխաներ են եղել։
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Բելառուսից
Մի կաթիլ մեղրի պատմություն. Ինչ է կատարվում Բելգրադում. Սերբիա
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար