Մայիսի 5-ին՝ ժամը 21:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1994 թ․) հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ք. Ս., ծնված 1995 թ.), որն էլ բախվել է «Honda» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Չ.). տուժածներն արգելափակված չեն։

Փրկարարները Ս. Մ.-ին և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ք.-ին (ծնված 1996 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, իսկ Ք. Ս.-ն պարեկային ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։39-ին, մարվել՝ 22։48-ին։ Այրվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի սրահը:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպումը։







Բաց մի թողեք
Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին՝ հայերեն թարգմանությամբ․ Տեսանյութ
Վաղը՝ հայության պարտության օրը, Փաշինյանը հերթական ծես է կազմակերպել
Ողբերգական վթար Երևան-Մեղրի ճանապարհին, 1 մարդ մաhացել է. Լուսանկար