Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ Ալմաթիում անցկացրած բանակցությունները:
«Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը, որը տեղի է ունեցել մայիսի 10-ին և 11-ին, 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանագծման հիմք օգտագործելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված համաձայնությունը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով քննարկումները շարունակելու նրանց ջանքերը»,- նշված է Բելգիայի ԱԳՆ-ի «X»-ի միկրոբլոգում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:
Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները:
Բաց մի թողեք
«Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, էսկալացիայի վտանգ անընդհատ էլ կա»
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը
«Դոմփել» բառը հայհոյանք չէ, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է. Ալեն Սիմոնյան