Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Արմավիրի մարզ` ամենանիկոլական մարզը, որն Ադրբեջանի հետ սահման չունի, ուստի հանձնվելիք հողեր էլ չունի:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մարզի ղեկավարությունն ամեն ինչ արել էր, որ «քրտնաջան աշխատանք եւ լեգիտիմ վարչապետ» շոուն լիարժեք լինի` ժպիտներ, ձեռքսեղմումներ, գորովալից հայացքներ:
Ներկաները լարվեցին միայն Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելության ժամանակ, երբ նա մոտեցավ ջրի ծորակին ու բացեց այն։ Բացեց-փակեց, եւ բոլորը խորը շունչ քաշեցին։ Հիմնանորոգված դպրոցներում Փաշինյանը գնդակ էր խաղում, պատուհաններն էր բացում-փակում, առաստաղի բարձրությունն էր ձեռքով ստուգում։
Մի խոսքով` Բագրատ սրբազանի սկսած շարժման սթրեսից էր դուրս գալիս:
Բաց մի թողեք
Նոր կանոններ միգրանտների համար, ՌԴ-ն էլի խստացնում է
Ցածր առաջադիմությամբ ուսանողներին արգելվե՞լ է հանդիպել Փաշինյանի հետ
Քաղաքական դիվիդենտներ հավաքելու, քաոս եւ պառակտվածություն առաջացնելու նպատակով են արվում