Մայիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 16։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Մխիթարյանը իր վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայով Աղավնավանք եկեղեցի տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և սահելով հայտնվել առվակում՝ կողաշրջված վիճակում։
Վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 38-ամյա Նաթելա Աճեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Փրկարարները ավտոմեքենան քարշակելու միջոցով հանել են անվտանգ վայր։
Վթարի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ն․ Մխիթարյանը աշխատում է «Մեդեսի» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ, իսկ ուղևոր Ն․ Աճեմյանը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ որպես դասախոս։


Բաց մի թողեք
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ԱՄՆ դեսպանություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան