Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր կեղծ և մանիպուլյատիվ բնույթի տեղեկություններ են շրջանառում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ:
Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ անհարկի շահարկումներ են նաև նրա ընտանիքի անդամների՝ միայն ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը:
«ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են:
ԳՇ պետի կինն ու երեխաները ոչ միայն ունեն ՀՀ քաղաքացիություն, այլև 2006 թվականից մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:
ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈՒ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին»,- ասված է ՊՆ պարզաբանման տեքստում:
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը