Այսօր առավոտյան խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանները, վերջին օրերին իրենց բնորոշ վարքագծին հավատարիմ մնալով, բռնություն են կիրառել ոչ միայն ակցիա իրականացնող երիտասարդների ու քաղաքացիների նկատմամբ, այլ նաև լրագրողների, մասնավորապես՝ վնասվածք է ստացել MediaHub-ի լրագրող Նարե Գևորգյանը:
Ոստիկանական մեքենան միտումնավոր քշել է լրագրողի վրա վերջինիս կողմից իր պարտականությունները իրականացնելու ժամանակ, ընդ որում՝ հետիոտնային անցման վրա և ակնհայտ է, որ այս գործողության մեջ միտում կա, քանզի փողոցը այդ պահին բավականին տեսանելի էր։
Նարե Գևորգյանն այս պահին գտնվում է բժշկական կենտրոնում, նրան հետազոտում են: Նրա առողջական վիճակի մասին տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ:
Խիստ դատապարտում ենք ոստիկանների բիրտ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների, այդ թվում նաև լրագրողների նկատմամբ և վերստին հորդորում ենք ՆԳՆ–ին՝ տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին ու ոստիկանի կոչումն ու համազգեստը խայտառակող սույն անձնավորությանը պատժի հրավիրեք։
MediaHub-ի գլխավոր խմբագիր Լիա Խոջոյան


Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ո՞ւմ կառաջադրի «Ուժեղ Հայաստան»-ը՝ որպես վարչապետի թեկնածու
ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել
ԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունի. Լուսանկար