22/12/2024

Բացառիկ հեռախոսային մանրամասներ ԼՂ ԱԺ պատգամավորների հանդիպումից

Medianews-ի տեղեկություններով ԼՂ նախկին պատգամավորները դեռևս մայիսի 6-ին հանդիպում են ունեցել Վարդան Օսկանյանի հետ, և չնայած որ հանդիպման օրակարգն այլ էր՝  քննարկել  ԼՂ բնակչության իրավունքների հարցը, սակայն հանդիպման ողջ ընթացքում քննարկվել է Բագրատ Գալստանյանին աջակցելու ու միանալու հարցը։
Հանդիպման ժամանակ  ԼՂ նախկին նախարարները տեղեկացվել են  Բագրատ Գալստանյանի շարժմանը Արցախի թեմի առաջնորդի միանալու մասին, ապա նրանց կոչ է արվել միանալ շարժմանը։  Պատգամավորները խոստացել են, որ մեծաթիվ արցախցիներ կմիանան շարժմանը, կբերեն մարդիկ, ովքեր պատրաստ են մինչև վերջ գնալ, ընդհուպ մինչև բախումեր։

Ստանալով համապատասխան հրահանգները՝ ԼՂ  ԱԺ նախկին պատգամավորները մայիսի 8-ին արդեն իսկ հավաքագրած արցախցիների հետ Արզնի կամրջի տակով անցնելու ճանապարհի մոտ սպասում էին Բագրատ Գալստանյանին ու նրա գլխավորած երթին։

Ստացվում է, որ Վարդան Օսկանյանը ԼՂ ԱԺ նախկին պատգամավորների հետ իր հնդիպումները հանրությանը մատուցում է, թե իբրև  զբաղվում են ԼՂ հայերի իրավունքների հարցերով, սակայն այդ հանդիպումներին  իրականում քննարկվում ու կազմակերպվում էն հակաիշխանական ցույցերին արցախցիների մասնակցությունը։

Ստորև  կներկայացնենք մեր ձեռքի տակ հայտնված բացառիկ հեռախոսային նամակագրության մանրամասները։