Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական վարույթի քննությամբ ի հայտ են եկել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում տեղ գտած մի շարք չարաշահումներ:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և ապացուցողական գործողություններով հիմնավորվել է, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն հանդիսացած Հ.Պ․-ն իր պաշտոնավարման ընթացքում, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված խոշոր և առանձնապես խոշոր չափի գույքերի հափշտակություն։
Մասնավորապես՝ պարզվել է, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն Հ. Պ․-ի կողմից, 2017թ․ մայիսից մինչև 2019թ․ օգոստոս ընկած ժամանակահատվածում, բժշկական կենտրոնի հավատարմագրային կառավարումը իրականացնող «Մ․․․» ՍՊԸ-ի տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետի դուստր Գ.Զ-ն նույն բժշկական կենտրոնում համատեղության կարգով ճառագայթային ֆունկցիոնալ գործիքային ախտորոշման բաժանմունքում հրամանագրվել է աշխատանքի՝ որպես գերձայնային հետազոտության բժիշկ֊կոնսուլտանտ այն դեպքում, երբ բժշկական կենտրոնում նման հաստիք նախատեսված չի եղել։ Նշված ժամանակահատվածում, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով, Գ.Զ․-ի անվամբ լրացուցիչ հաշվարկվել և բժշկական կենտրոնի բյուջեից վճարվել է 4.486.560 ՀՀ դրամ աշխատավարձ:
Բացի այդ, պարզվել է, որ 2014թ․ սեպտեմբերից մինչև 2019թ․ ընկած ժամանակահատվածում, նշված բժշկական կենտրոնում որպես ավագ վարորդ հրամանագրված Գ.Ա․-ին ավտոմեքենա և վառելանյութ չի հատկացվել, նրա անվամբ երթուղային թերթեր չեն լրացվել, իսկ Գ.Ա.-ն բժշկական կենտրոնի հավատարմագրային կառավարումը իրականացնող «Մ․․․» ՍՊԸ-ի տնօրեն Գ.Զ․-ի կողմից վերջինին տրամադրված «Տոյոտա Ռավ 4» մակնիշի ավտոմեքենան շահագործել է Գ.Զ․-ի անձնական կարիքների համար, մինչդեռ բժշկական կենտրոնի բյուջեից Գ.Ա․-ին է վճարվել 10.004.931 ՀՀ դրամ աշխատավարձ։
Բացի այդ, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն Հ. Պ․-ն 2013-2020թթ․ ընթացքում բժշկական կենտրոնի անվտանգության տեխնիկայի ինժեներ Հ.Ս․-ի օժանդակությամբ կազմել է տրանսպորտային միջոցների վառելանյութի ծախսի վերաբերյալ կեղծ բովանդակությամբ ուղեգրեր, որոնց հիման վրա բժշկական կենտրոնի բյուջեից դուրս է գրվել և հափշտակվել 4.147.200 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 10.472 լիտր բենզին։
Բժշկական կենտրոնի հանգուցյալ տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
«Մ․․․» ՍՊԸ-ի տնօրեն Գ.Զ․-ի և կենտրոնի անվտանգության տեխնիկայի ինժեներ Հ.Ս․-ի, որպես վարորդ հրամանագրված Գ.Ա․-ի նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Բաց մի թողեք
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ
Մկրտիչ Սրբազանի գործով ներգրավված է 54 քննիչ. Նա ևս կալանավորվեց