08/10/2026

EU – Armenia

Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»

Հոկտեմբերի 8-ի լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց, որով դատապարտում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից երկրում ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը արգելելու փորձերը։

Բանաձևին աջակցել է 445 անդամ, դեմ՝ 37, իսկ ձեռնպահ՝ 97։

Բանաձևը դատապարտում է ընդդիմադիր միավորումների արգելման փորձերը և պահանջում է հետ վերցնել դրանց դեմ ներկայացված սահմանադրական հայցերը։

Ավելին, Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին և անդամ պետություններին պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Կոբախիձեի, Շալվա Պապուաշվիլիի և Կախա Կալաձեի նկատմամբ։