Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը մասնակցել է համայնքի ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստին, որտեղ համայնքի նորընտիր ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը երդմամբ ստանձնել է համայնքի կառավարումը:
Այս մասին հայտնել են մարզպետարանից։
Մարզպետը, ելույթ ունենալով, շնորհակալություն է հայտնելհամայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանին համատեղ աշխատանքի համար, վստահեցրեց, որ Լյուդվիգ Գյուլնազարյանի գլխավորությամբ համայնքում կշարունակվեն լուծվել կենսական խնդիրները, որ կառավարությունը ջանք չի խնայում համայնքների համաչափ զարգացումը ապահովելու համար:
Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», «Մինասյան դաշինք» խմբակցություններին, անկախ ավագանիներին ստեղծված իրավիճակում ճիշտ որոշում կայացնելու` համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի օգտին քվեարկելու համար:
Հանդիսավոր մասի ավարտից հետո Փարաքար համայնքի ավագանին քննարկել և միաձայն քվեարկությամբ հաստատել է օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել մայիսի 31-ին:
Բաց մի թողեք
Հունիսի 16-ի աստղագուշակ․ Դուք ուշադրության կենտրոնում կլինեք և դա ձեր դու կգա
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը. Լուսանկար
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. հյուսիսային առանձին հատվածներում հորդառատ անձրև կտեղա