24/12/2024

Ալավերդու համայնքապետարանը որոշել է ուսումնասիրել շենքերի վիճակը

Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 22-ին պայմանագիր է կնքել «Ստեպռոկետ» ՍՊԸ-ի հետ, որով 30 շենքի համար տեխնիկական վիճակի հետազոտությունների եւ եզրակացության տրամադրման ծառայություն է ձեռք բերել։

«Հրապարակ» թերթը գրել է․ Պայմանագրից տեղեկանում ենք, որ համայնքապետարանը որոշել է ուսումնասիրել այդ 30 շենքերի ընդհանուր վիճակը: Թե ուժեղ երկրաշարժերից հետո ինչ վիճակում են եղել դրանք, երբ են վերանորոգվել, ինչպիսի սեյսմակայունություն ունեն, պետք է բացահայտեր վտանգավոր ու վթարային տեղերի առկայությունը եւ այլն։

Պայմանագրի կնքումից ընդամենը 4 օր հետո ուժեղ ջրհեղեղը մեծ ավերածություններ պատճառեց Ալավերդի քաղաքին։