ԲԴԽ-ում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթի քննությունը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը միջնորդել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ու ԲԴԽ-ի՝ 2024թ. փետրվարի 10-ի դրությամբ պաշտոնավարող անդամներին բացարկ հայտնել. նա մեջբերել է ԲԴԽ-ի տեսանյութը, որում անդրադարձել են նաև «Մարտի 1»-ի գործին․ «ԲԴԽ նախագահը հայտարարել է, որ իր հանձնարարությամբ ԲԴԽ աշխատակազմի տեղեկատվությունը հասցեագրված է կոնկրետ հասցեատերերի, մասնավորապես, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ օժտված երկու մարմինների համար ու հետապնդում է կոնկրետ իրավական հետևանքներ առաջացնելու նպատակ»,- ասել է նա։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչները նշել են, որ վարույթի համար հիմք է հանդիսացել զլմ-ներում տարածված հայտնի տեսանյութը, նաև նշվել է, որ ենթադրյալ խախտումներն ուսումնասիրության առարկա դարձել են առանց կոնկրետ տիկին Դանիբեկյանի գործի շեշտադրման։

Բաց մի թողեք
Խուզարկություններ և ձերբակալություն Գյումրիում. վաղ առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ․ Տեսանյութ․ ՆԳՆ