ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչների կողմից պարբերաբար տարբեր հայտարարություններ են հնչում, որոնք օգտակար չեն հայ-ռուսական հարաբերությունների համար:
Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Ակնհայտ է, որ խնդիրներ կան այդ հարաբերություններում: Ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է հաղթահարել, բայց ինքնանպատակ չպետք է լինի այդ հաղթահարումը: Հաղթահարումը ենթադրում է նաև խնդիրների լուծում»,- նկատեց Ռուբինյանը:
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ Ադրբեջանից հնչող հայտարարություններին։
Նա նկատեց․ «ՀՀ Սահմանադրությունը, դրա փոփոխությունները կամ չփոփոխությունները Հայաստանի ներքին գործն են, և դա չի կարող լինել բանակցային օրակարգ»:
Վերջինս միաժամանակ ասաց՝ Կառավարությունը համարում է, որ մոտ են «Խաղաղության պայմանագրի» տեքստը վերջնականացնելուն։
«Մենք մեր կողմից պատրաստ ենք շատ արագ ամբողջականացնել այն և ստորագրել: Բնականաբար, այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ ամբողջականացված չէ: Եթե հնարավորություն լիներ ամբողջովին՝ 100 տոկոսով ամեն ինչի շուրջ համաձայնության գալ, արդեն ստորագրած կլինեինք»,- նշեց նա։
ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը հնարավոր է հենց վաղը։
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները