Արտակարգ դեպք է տեղի Արարատի մարզում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող գյուղերից մեկում «Տիր» տեսակի օդամղիչ հրացանով կրակել են մի քաղաքացու որովայնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մայիլյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում նշված գյուղի Դավիթ Մարգարյան փողոցում Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Լ․ Հ․-ն առանց հոր և 13-ամյա Կ․ Հ․-ն առանց իր հոր գիտության, թռչուններին կրակելու նպատակով վերցրել են վերջիններիս պատկանող «Բայկալ»/Տիր/ մոդելի 4.5 մմ տրամաչափի օդամղիչ հրացանները, որի ընթացքում Լ. Հ․-ն նշված հրացանով պատահաբար կրակել է Կ.Հ․-ի որովայնի շրջանին, որի հետևանքով վերջինս «որովայնի առաջնային պատի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Բաց մի թողեք
Երկու անձ կալանավորվել է. Տեսանյութ
Ինչ է կատարվել Էջմիածնում. կրակողները 22-23 տարեկան են
Թեև եղբայրները երկու ամիս բանտում անցկացրեցին, սակայն վերջապես դատախազությունն ընդունեց, որ նրանք որեևէ հանցանք չեն կատարել. Բաբայան