Հունիսի 19-ին շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել, այս անգամ՝ Կոտայքի մարզում:
Ժամը 02:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Ա.-ն իր վարած «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Ջրվեժ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել քարե շինության մոտ:
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող բուժքույրը, ով կանչի վայր էր մեկնում, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Բաց մի թողեք
ՔՊ-ականները սուզվել են հեռախոսների մեջ, թերևս՝ հրահանգ են ստացել sms-ի տեսքով, թե ում ընտրել․ Լուսանկար
Վաղարշապատի ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունների ու դաշինքների օգտահաշիվ ստանալու վերջնաժամկետը հոկտեմբերի 12-ն է. ԿԸՀ
Կաթողիկոսն այլ եկեղեցականների ուղեկցությամբ այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Աջապահյանին