Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հանդես եկավ քննադատությամբ՝ նշելով, որ քաղաքական գործերով մարդկանց հանդեպ տնային կալանքը որպես խափանման միջոց գրեթե չի կիրառվում, փոխարենը հաճախ օգտագործվում է կալանավորումը, մինչդեռ իրական հանցագործները շարունակում են ազատ գտնվել և նոր հանցանքներ կատարել։
Նա խոսեց այս հարցի մասին՝ դիմելով ԲԴԽ կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում առաջադրված Լուսինե Աբգարյանին։
Լուսինե Աբգարյանն արձագանքեց, որ չի տիրապետում վիճակագրական տվյալներին և չի կարող ասել, թե քանի հարց է կապված կալանքի կամ տնային կալանքի հետ։ Նա հավելեց, որ իր աշխատանքի ընթացքում հաճախ կիրառել է այլընտրանքային խափանման միջոցներ։
Ագնեսա Խամոյանը հարցրեց նաև, թե արդյոք Աբգարյանը դատավոր է, ով գործում է ըստ Նիկոլ Փաշինյանի ցուցումների, թե ինքնուրույն է գործում։ Լուսինե Աբգարյանը պարզաբանեց․ «Որոշումները կայացնում եմ ինքնուրույն, որևէ միջամտություն չի եղել իմ աշխատանքում»։

Բաց մի թողեք
Ժողովուրդն իր կաշվի վրա է զգացել այդ «հաղթանակի» դառնահամը
Գուցե վիճեք ձեզ ընտրել են, թե չէ, բայց Ալիևին հաստատ չի ընտրել
Ո՞ր համակարգում է Հայաստանը պատկերացնում իր ապագան