«Վերջնախաղերը միշտ բարդ են և մենք չենք կարող նման խաղերում հելնենք Եվրոպա և հեշտ գոլեր խփենք և բոլոր գոլային իրավիճակները ռեալիզացնենք»,- ասաց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա ասաց, որ չի ուզի մտածել չխփած գոլերի մասին, կարևորը խփած գոլերը Հայաստանի հավաքականին տվեցին հաղթանակ;
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի թիմը տանը 2:1 հաշվով հաղթել է Իռլանդիայի թիմին։
«Ես եմ գլխավոր մարզիչը, թիմի լիդերը և դուխը, ինձ կոտրաված չպետք է տեսնեն ֆուտբոլիստները»,- անդրադառնալով Պորտուգալիայի թիմի հետ խաղից հետո իր պահվածքն ասաց Մելիքյանը, և նշելով, որ ամենածանրն ինքն է տարել պարտությունը և հավելեց. «Մի բան եմ խնդրում, մի նեղացրեք մեզ, հավատացեք մեզ, առանց այն է մեզ դժվար է, մի տարի չէ, որ պորբլեմներով հավաքական ունենք։
Ուզում էիք սյուրպրիզ՝ մենք դա արեցինք»։

Բաց մի թողեք
Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
Հռոմի պապը շրջագայում է Իսպանիայում՝ 12 ելույթով և ավելի քան 2500 կիլոմետր ծրագրով
Պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Easy Love»․ Տեսանյութ