Մայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 03։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ իրենք զբոսաշրջիկներ են և Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում հարձակվել են իրենց վրա:
Ժամը 03։55-ի սահմաններում կրկին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պուշկին փողոցի 43 հասցեի մոտ 6 տղաներ ծեծի են ենթարկում աղջիկների: Րոպեներ հետո կրկին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պուշկին փողոցի 43 հասցեի մոտ ծեծկռտուք է անհայտ աղջկա մասնակցությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ։
Դեպքի վայրից ոստիկանները խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Ղազախստանի Հանրապետության քաղաքացի 39-ամյա Գյուլուժանա Մ․-ին, 35-ամյա Լոլա Ս․-ին, Երևանի բնակիչներ 35-ամյա Արմինե Կ․-ին, 26-ամյա Ռազմիկ Ա․-ին, 29-ամյա Էդմոն Չ․-ին և 22-ամյա Սամվել Հ․-ին։
Ոստիկանության Կենտրոնական բաժնում Սամվել Հ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն «մարիխուաննա» տեսակի թմրամիջոցի նմանվող մոխրացած հետքերով կաթուցիչ:
Արդեն ոստիկանության Կենտրոնական բաժնում Էդմոն Չ․-ն ոստիկաններին հայտնել է, որ Պուշկինի 43/3 հասցեում գործող «Գրիլ.ամ» սննդի կետում երեք աղջիկներ են մոտեցել, դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, դրսում հնչեցրել են հայհոյանքներ և իր կողմից արված դիտողությունն ընդունելով ցավագին՝ հարձակվել են իր վրա, հարվածել են՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռազմիկ Ա․-ն, Էդմոն Չ․-ն, և Սամվել Հ․-ն աշխատում են «Գրիլ.ամ» սննդի կետում՝ որպես խոհարարներ։


Բաց մի թողեք
Աջափնյակում կրակոցներից հետո մարզերում տոտալ ստուգումներ են, Գյումրիում՝ առավել ևս
Նոր մանրամասներ նախորդ օրը Աջափնյակում արյունալի միջադեպից
Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների կեղծ լինելը հաստատող փորձագիտական եզրակացությունները