25/07/2024

Իրանում անակնկալ կմատուցվի արդյոք իրենք իրենց ու արտաքին աշխարհին

Իրանում նախագահի արտահերթ ընտրության առաջատարը ռեֆորմիստական թեւի ներկայացուցիչ, իրանական խորհրդարանի պատգամավոր Մասուդ Փեզեշկիանն է, որն ինչպես հայտնի է էթնիկ ադրբեջանցի է:

Փեզեշկիանը 12 միլիոն ձայների հաշվարկի պայմաններում շրջանցոււմ է պահպանողական թեւի ներկայացուցիչ Սաիդ Ջալալիին, որը Իրանի անվտանգության խորհրդում Գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչն է: Երրորդ տեղում է դարձյալ պահպանողականներից՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը, որը համարվում է Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի որդուն մերձ գործիչ:

Ավելին, Իրանի նախագահ Ռեյիսիիողբերգական մահից հետո իրանական աղբյուրներից շատերը հենց Ղալիբաֆին էին դիտարկում արտահերթ ընտրության հաղթողի հիմնական հավակնորդ: Բայց, ինչպես երեւում է, Իրանում հասարակական-քաղաքական տրամադրություններն ու գործընթացները շարժվում են որոշակի անսպասելի սցենարով, համենայն դեպս արտաքին հայացքի համար անսպասելի:

Հարկ է նկատել, որ Իրանում ռեֆորմիստական թեւի հաղթանակը ըստ էության կարող է լինել նույնիսկ որոշակի անակնկալ, որ կմատուցի Իրանը միջազգային դերակատարներին:

Իհարկե դեռ վվաղ է խոսել հաղթանակի մասին, քանի որ դեռեւս ընթանում է ձայների հաշվարկը, տվյալները խիստ նախնական են, եւ հնարավոր է նաեւ, որ թեկնածուներից որեւէ մեկը չհավաքի ձայների կեսից ավելին եւ ամեն ինչ որոշվի երկրորդ փուլով:

Միեւնույն ժամանակ, ռեֆորմիստական թեւը իհարկե առաջին անգամ չէ, որ Իրանում պետք է վերցննի կառավարությունը: Իսկ նախագահի ընտրության պարագայում խոսքն իհարկե ոչ թե Իրանի պետական ռազմավարության, այլ գործադիր իշխաննության մարտավարության հարց է, Իրանում նախագահը ըստ էության դիտվում է հենց գործադիր իշխանության ղեկավար, իհարկե շատ ավելի մեծ կշռով, քան պարզապես վարչապետ:

Բայց, երկրի քաղաքականությունը որոշվում է Գերագույն հոգեւոր առաջնորդը, այդ ինստիտուտը: Եվ իհարկե շատ կարեւոր է, թե ինչպես է նախագահի ընտրության արդյունքի հանդեպ դիրքավորվում Այաթոլլահ Խոմեյնին: Մեծ հաշվով, Իրանն ունի բավականին բարդ եւ հավասարակշռված քաղաքական հարաբերությունների եւ կառավարման համակարգ, որտեղ առանցքում պետության կայունությունն է, որը ունի այդ խնդրի ապահովման ընդհուպ բազմադարյա ավանդույթներ:

Բոլոր դեպքերում, Իրանի նախագահի ընտրության գործընթացն էլ վկայում էր, որ ներքաղաքական պայքարը իր հենց ներհամակարգային, ներքին լարվածությամբ գրեթե աննախադեպ է, ինչը թերեւս պայմանավորված է նաեւ թե ընդհանրապես համաշխարհային բարդ իրավիճակով ու պատմական շրջափուլով, թե մասնավորապես այդ համատեքստում անմիջականորեն Իրանին առնչվող խորքային մարտահրավերներով:

Հատկանշական է, ի դեպ, որ Իրանի նախագահի ընտրության քվեարկությանը մոտենալուն զուգահեռ բավականին լարվեց իսրայել-լիբանանյան իրավիճակը եւ բավականին մեծացել է Լիբանանի՝ Հըզբոլահի դեմ Իսրայելի մասշտաբային գործողության հավանականությունը, ինչը ըստ էության էապես առնչվելու է նաեւ Իրանին:

Ի դեպ հատկանշական հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք այդ գործընթացը ինքնին չուներ Իրանի նախագահի ընտրության հանդեպ արտաքին որոշակի ազդեցության միտում: