Հունիսի 17-ին Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել։
Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջին գրել է «Ալիսա Դուրտու» անվամբ օգտատերը և իրեն առաջարկել ինտիմ բնույթի տեսազանգ, այնուհետև տեսազանգի ավարտից հետո վերջինս այն չհրապարակելու դիմաց պահանջել է 100 հազար դրամ, որից ինքը փոխանցել է 20 հազար դրամ, սակայն օգտատերը շարունակել է պահանջել մնացած գումարը՝ սպառնալով իրեն, որ հրապարակելու է ինտիմ բնույթի իրենց տեսազանգը:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են քննչական բաժին։
ՀՀ ոստիկանություն ահազանգած տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է որպես Հայաստանում գործող հայտնի նախագծերից մեկի ղեկավար։

Բաց մի թողեք
Աջափնյակում կրակոցներից հետո մարզերում տոտալ ստուգումներ են, Գյումրիում՝ առավել ևս
Նոր մանրամասներ նախորդ օրը Աջափնյակում արյունալի միջադեպից
Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների կեղծ լինելը հաստատող փորձագիտական եզրակացությունները