Հուլիսի 4-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների՝ բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով պարզել են հունիսի 1-ին Կողբացի փողոցում ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի միջից են «տաք գլուխները» կրակոցներ արձակել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները այնուհետև վստահ լինելով օպերատիվ տեղեկությունների հավաստի լինելու մեջ, պարզել են, որ ավտոմեքենայի մեջ են եղել Երևանի բնակիչ 30-ամյա Դավիթ Հարությունյանը, Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Արման Նիկոլյանը և Երևանի բնակիչ 33-ամյա Տիգրան Մարկոսյանը։
Այնուհետև քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները կատարում են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում երեկ՝ հուլիսի 4-ին, Ա. Նիկոլյանն ինքնակամ ներկայանում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես ավեի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 1-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Եզնիկ Կողբացի փողոցում կրակոցներ էին հնչել։
Ոստիկաններն ու պարեկները Ե. Կողբացի 49 շենքի դիմացից և մոտ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ դեպի Ամիրյան փողոց, հայտնաբերել էին ատրճանակից կրակված 11 պարկուճ։

Բաց մի թողեք
Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ
Աջափնյակում կրակոցներից հետո մարզերում տոտալ ստուգումներ են, Գյումրիում՝ առավել ևս
Նոր մանրամասներ նախորդ օրը Աջափնյակում արյունալի միջադեպից