Երևանի քաղաքապետարանը 8 նոր աղբատար մեքենա է գնել։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է «Աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը՝ հավելելով, որ 8 մեքենայից 4-ն արդեն Հայաստանում է:
«Այս պահին դրանք արդեն տեխզննում են անցնում, փաստաթղթավորվում են»,– նշել է ց Կատվալյանն ու ավելացրել, որ գործընթացների ավարտից հետո շահագործման կհանձնվեն։
Ըստ նրա` մյուս 4 աղբատար մեքենաները Հայաստանում կլինեն 1 շաբաթից։
Կատվալյանը հավելել է, որ հիմնարկի վարչական շրջանների հավաքարարների և բանվորների համազգեստի համար մրցույթ է հայտարարվել։ Հուլիսի 15-ին մրցույթի բացումն է։
Հունիսի 24-ին Սաշա Կատվալյանը հայտարարել էր, որ աղբահանությունը պատշաճ կատարելու համար Երևանի քաղաքապետարանը հրատապ կարգով տեխնիկա պետք է ձեռք բերի՝ 8 մեքենա և 9 շարժիչի լրակազմ։
Բաց մի թողեք
Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր կարգ
Yandex Armenia-ն իրական ժամանակում ցույց կտա Երևանի ողջ վերգետնյա հանրային տրանսպորտի երթևեկությունը․ Լուսանկարներ
Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհից տուժած քաղաքացին մահացել է