Մեկնարկել է Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:
Կինոտոնն այս տարի Երևան է բերել կինոյի համաշխարհային դեմքեր՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից Քևին Սփեյսիին, կրկնակի oսկարակիր, կինռեժիսոր Ալեքսանդր Փեյնին, Թարսեմ Սինգհին, Ատոմ Էգոյանին:
21-րդ «Ոսկե ծիրան»-ին կներկայացվեն ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և մի շարք այլ փառատոններից:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ելույթ է ունեցել «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Իր խոսքում նա, մասնավորապես, ասել է.
«Սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր,
Այսօր մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը, որը դարձել է Երևանի մշակութային կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ միավորելով համաշխարհային կինոյի լավագույն գործիչներին և արվեստասերներին:
Երևանի քաղաքապետարանը կարևորելով բազմաբնույթ մշակութային միջոցառումներն այս տարի ևս հանդիսանում է կինոփառատոնի գլխավոր հովանավորը:
Մաղթում եմ բոլոր մասնակիցներին հաջողություն, իսկ հանդիսատեսին՝ անմոռանալի տպավորություններ»,- նշել է Ավինյանը։

Բաց մի թողեք
«Վաճառվում է երեխայի կոշիկներ՝ երբեք չհագած». Հեմինգուեյը, Սարոյանը և վեց բառի հավերժությունը․ Մեծ գրողի ծննդյան օրվա առիթով
Ես գիտակցաբար բոյկոտեցի «Ոսկե Ծիրանը»․ Սիմոն Սարգսյան
Հայկական հոգու շունչը, Արսեն Պետրոսյանի քառյակով՝ Կամերային երաժշտության ամառային բեմում․ Լուսանկարներ