Թրամփի հաղթելու շանսերը մեծացել են մահափորձից և վիրավորում ստանալուց հետո:
Դա կհավաքի նրակողմնակիցներին և կստիպի նրանց գնալ քվեարկության, կարծում են թե՛ հանրապետական թեկնածուի կողմնակիցները, թե՛ նրա քննադատները։
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ անհաջող մահափորձը մեծացրել է նոյեմբերի ընտրություններում հաղթելու նրա շանսերը, գրում է Politico-ն։
«Նախագահ Թրամփը վերապրեց այս հարձակումը, նա պարզապես հաղթեց ընտրություններում», – ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Դերիկ Վան Օրդենը:
Տեղի ունեցածը Թրամփի կողմնակիցներին ավելի շատ կաշխուժացնի, կանխատեսում է նրա գործընկեր Թիմ Բուրշեթը։ Նա հիշել է հանրահռչակված մի լուսանկար հանրահավաքից, որն արվել է կրակոցներից մի քանի րոպե անց: Լուսանկարում Թրամփը բռունցքը օդ է բարձրացրել։
«Եվ նա գոռում է՝ «Կռվիր, կռվիր, կռվիր»։ Սա կլինի կարգախոս»,- ակնկալում է կոնգրեսականը։
Կոնգրեսական Էնթոնի Դ’Էսպոզիտոն համաձայնել է, որ չնայած Թրամփն ունի իր դիրքորոշումների աջակցությունը կարևոր հարցերի վերաբերյալ, կրակոցների հետևանքները «անկասկած մարդկանց կստիպեն գնալ ընտրությունների»:
Թրամփի ականավոր քննադատ, հանրապետական նախկին ստրատեգ Սթիվ Շմիդտը քաղաքական հետևանքներն անվանել է հսկայական և լավ արդյունք հանրապետականի համար։
Թրամփի հաղթանակի հավանականությունը սկսել են ավելի հավանական գնահատել նաև ընտրությունների արդյունքների վրա խաղադրույքներ ընդունող բուքմեյքերները, նշում է Financial Times-ը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ երբ 1981 թվականին հանրապետական նախագահ Ռոնալդ Ռեյգանը վերապրեց մահափորձը, նրա վարկանիշը նույնպես կարճ ժամանակում բարձրացավ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ Փենսիլվանիայում հնչել է կրակոց, գնդակը սահել է նրա գլխի մոտով՝ վնասելով ականջը: ԱՄՆ գաղտնի ծառայությունը վնասազերծել է կրակողին, նա մահացել է, մեկ հանդիսական զոհվել է, երկուսը՝ ծանր վիրավորվել։
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ուղղությամբ կրակել է Փենսիլվանիա նահանգի բնակիչ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որը սոցցանցերում ավելի վաղ հայտարարել է, թե ատում է հանրապետականներին ու Թրամփին, այդ մասին նա տեսագրություն է ձայնագրել:
Բաց մի թողեք
Պուտինը զգուշացվում է, որ զանգվածային հարվածների դեպքում իսլամադավան ինքնավարությունները «կարող են ապստամբել»
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են բանկոմատի պայթյունի մեջ կասկածվող թոշակառուին