Դաշնակցությունը, Հանրապետական կուսակցությունը… Կան բազմաթիվ այլ կուսակցություններ: Բոլորը ներգրավված են:
Ինչպես արդեն ասել եմ, երբ մենք սկսեցինք այս Շարժումը, հիմքում դրվեցին ճշմարտությունը, հաշտությունն ու արդարությունը: Դա բացարձակապես բացակայում է մեր հասարակության մեջ: Այս ամբողջ ընթացքում եղել են բազմաթիվ մարդիկ, կազմակերպություններ, կուսակցություններ, ովքեր ներգրավվել են մեր Շարժմանը։
Այս մասին ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ամերիկյան Al-Monitor-ին տված հարցազրույցում։
«Այն, ինչ ես փորձել եմ անել, դռները բացելն է բոլորի համար։ Մեր կողմից ձևավորվելիք Հաշտեցման կառավարության անցումային շրջանի ընթացքում մենք քաղաքական գնահատական ենք տալու վերջին 30 տարիների դեպքերին, ինչպես դա արվեց Հարավաֆրիկյան Հանրապետությունում»,- նշել է նա։

Բաց մի թողեք
Արդյո՞ք սա նշանակո՞ւմ է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան
Եթե այս էջը ձեր աչքով ընկնի, իմացեք՝ սա ակնհայտ ադրբեջանական ֆեյք էջ է․ Լուսանկար
Շարունակել պայքարը Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման համար, ես շարունակելու եմ