26/12/2024

Թյուրիմացությունից խուսափելու նպատակով Հրաչյա Հակոբյանը հրապարակել է իր կոշիկների նկարը՝ բրենդի և արժեքի նշումով

ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հրապարակել է իր կոշիկների նկարը՝ բրենդի և արժեքի նշումով՝ մանրամասնելով պատճառը:

«Օրերս լրատվական կայքերից մեկն անդրադարձել է իմ հանդերձանքին, մասնավորապես՝ կոշիկներին՝ ներկայացնելով, թե իբր հագել եմ Loro Piana բարձրակարգ բրենդի կոշիկներ։ Տեղեկությունը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։

Կարծում եմ՝ լրատվամիջոցների՝ տեղեկություններ փնտրելու և ստանալու իրավունքի իրացումը կարող էր ավելի արդյունավետ և հանրության համար օգտակար իրականացվել, մասնավորապես՝ կոշիկներիս ենթադրյալ բարձր գնի վերաբերյալ սուտ տեղեկատվություն տարածելու փոխարեն հանրությանն ավելի կարևոր ու իմաստալից տեղեկություններ է պետք հաղորդել։

Այնուամենայնիվ, եթե lurer.com-ի խմբագրակազմին հուզում է կոշիկներիս իրական արժեքը/բրենդը, ապա թյուրիմացությունից խուսափելու նպատակով այս հրապարակմանը կկցեմ կոշիկներիս նկարը՝ իր բրենդի և արժեքի նշումով:

Ինչ վերաբերում է մաքսանենգության մասին «լուրերին», որը նույնպես տեղ է գտել հոդվածում, նշեմ նաև, որ զրպարտությունը հերքելու պահանջով ներկայացրածս բոլոր հայցերը դատարանը բավարարել է։ Եվ հույս ունեմ, որ ստիպված չեմ լինի նաև lurer.com-ին դատական կարգով պարտավորեցնել հերքել իմ հասցեին արված զրպարտությունը:

Լիահույս եմ նաև, որ, եթե այս հրապարակման նպատակը ոչ թե պարզապես ինձ անվանարկելն է եղել, այլ բարեխիղճ լրագրությունը, լրատվական կայքը ողջախոհություն կունենա և նաև կհրապարակի իմ այս արձագանքը»,- գրել է Հակոբյանը:

Հ․Գ․ Հրաչյա Հակոբյանը իհարկե չի խուսաբել կայքը գովազդելու հարցում, հիմա մենք մտածում ենք ում վրա ինչ գչենք, որ պատասխանում նշի նաև մեր կայքի անունը։