«Երևանցիները բազմիցս զգուշացրել են մեր աշխատակիցներին, որ մեր աշխատանքային ժամերից հետո՝ երեկոյան ժամերին, ինչ-որ անձինք ինչ-որ հեղուկներ են լցնում Մաշտոցի պողոտայի սոսիների տակ»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
«Չորացած սոսիների բնաբաժակներում առկա հողը և նորմալ վիճակում գտնվող սոսիների բնաբաժակի հողը տվել ենք փորձաքննության Հոգագիտության ինստիտուտում, և լաբորատոր անալիզները ցույց են տվել, որ դրանք իրենց բաղադրությամբ տարբեր են. չորացածի դեպքում տարբեր մետաղների ու ազոտի քանակը մի քանի անգամ գերազանցում է, ինչն էլ պատճառ է հանդիսանում չորացման: Ուստի մեր մասնագետները կասկած են հայտնում, որ եղել է ինչ-որ միջամտություն, որ բերել է ծառերի չորացմանը»,- նշեց Բեգոյանը:
Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ մարդիկ պետք է իրազեկված լինեն, որ նման արարքները ենթադրում են քրեական պատասխանատվություն. «Եթե խոսքը այն ծառատեսակներին վնաս տալու մասին Է, որ Մաշտոցի պողոտան են գեղեցկացնում, ամենավատ հանցագործություններից մեկն է, որ կարող է մարդու մտքով անցնել։ Երևանցիներին կոչ եմ անում նման դեպքերում դիմել մեզ, դիմել ոստիկանություն»։
Բաց մի թողեք
Վերջին 5 տարում քանի ուղիղ չվերթ է իրականցվել Երևանից Բաքու
Ռուսաստանը կսկսի վերահսկել քաղաքացիների դրամական փոխանցումները
Հայկական արծվագորգի զարդանախշը՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում». Լուսանկար