Մենք մեծապես ողջունում ենք ԵՄ-ի կողմից արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները՝ Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ:
Այս մասին, ԱԳՆ-ի փոխանցմամբ, ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կայացրած որոշումների համար հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա։
Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ կառույցների և անդամ երկրների իմ գործընկերներին»,- հայտնել է Միրզոյանը։
Բաց մի թողեք
Սյունիքի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու, Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու լուրը կեղծ է․ Լուսանկար
Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Արարատ Միրզոյանը՝ TRIPP-ի մասին