«Որևէ գործընթաց մեր մարզում չկա»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, թե իրենց մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց կա՞:
Լրագրողների հարցին, թե Գեղարքունիքում սահմանազատման գործընթացը սկսվելու դեպքում հակառակորդը 2021-22 թ. օկուպացված տարածքներից դուրս գալո՞ւ է, Սարգսյանն արձագանքեց. «Իրենք Գեղարքունիքի մարզից տարածքներ ունեն օկուպացրած, և այդ տարածքներից պետք է դուրս գան։ Սահմանազատում նշանակում է, որ երկու երկրները ճանաչում են իրենց սահմանները, և այդ դեպքում իրենք ետ են վերադառնալու և վերադարձնելու են օկուպացրած տարածքները»:

Բաց մի թողեք
Արդյո՞ք սա նշանակո՞ւմ է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան
Եթե այս էջը ձեր աչքով ընկնի, իմացեք՝ սա ակնհայտ ադրբեջանական ֆեյք էջ է․ Լուսանկար
Շարունակել պայքարը Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման համար, ես շարունակելու եմ