ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հերթական գործով ծանւցագրեր է ուղարկել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության նախկին պետ Սամվել Սանամյանին և նրան փոխկապակցված ևս մի քանի անձի։
Ծանուցագրեր են ուղարկվել նաև շահագրգիռ անձինք Հասմիկ Սիսակյանին, Էդուարդ, Կարո, Դավիթ Սամանյաններին՝ նախկին պաշտոնյայի որդիներին, ինչպես նաև Լուիզա Սանամյանին, Տաթևիկ Աստաբացյանին, Նոնա Գրիգորյանին։ Հիշյալ անձանց պատկանող գույքերի վերաբերյալ դատախազության վերոհիշյալ վարչությունում կատավել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ Նրանք դատախազություն պետք է ներկայանան ս․թ․ օգոստոսի 13-ին։
Նշենք, որ Սամվել Սանամյանը 2017 ԱԺ ընտրությունների ժամանակ առաջադրվել էր որպես ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Կոտայքի մարզում։
Նախկինում պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Սանամյանը պատկառելի ունեցվածքի տեր է: Նա 2017-ին թերթերից մեկի հետ հարցազրույցում, ի պատասխան հարցի՝ ինչպես է կարողացել նման ահռեի գույք ձեռք բերել՝ լինելով պետական աշխատող, Սանամյանը պատասխանել էր․ «Ուրեմն, ասեմ, նախ առաջին հերթին՝ մինչև ինձ հայրս աշխատել է 45 տարի և բարձր աշխատավարձով, ե՛ւ հայրս, ե՛ւ մայրս: Երկրորդը՝ ես նույնպես բավականին երիտասարդ հասակից սկսել եմ աշխատել, ես ունեցել եմ գործարան Հրազդանում, այսինքն՝ 23 տարեկանում ես ունեցել եմ գործարան և արտադրություն եմ ծավալել: Երբ մարդիկ սապոկ ու կոշիկ էին առնում, տանում Ռուսաստան, ես արտադրություն էի ծավալում, շատ մեծահարուստներ կերազեին՝ այն ժամանակ այդպիսի գործարան ունենային և արտադրություն ծավալեին: Եթե պետական պաշտոնի ենք նշանակված եղել, նշանակում է՝ ձեռքներս պետք է ծալած նստեի՞նք: Բնականաբար երեխաներս մեծացել են, աշխատել են, օգնել են, հիմա էլ աշխատում են»:
Սամվել Սանամյանը հայտնի է որպես Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղ»-ի փեսա։
Մամուլը ժամանակին գրել էր, որ 2018-ին ՊԵԿ համակարգից հեռացած Սանամյանը տնտեսական լուրջ լծակներ ունի, մասնավորապես՝ տիրապետում է Հայաստան ներկրվող հրավառության նյութերի մենաշնորհին, բացի դրանից՝ զգալի բաժին ունի ավտոպահեստամասերի ներկրման շուկայում:
Բաց մի թողեք
Նախկին դատավորներ Նարինյանի և Կուբանյանի հետ փոխկապակցված անձանց գույքը ենթակա է բռնագանձման. Լուսանկար
Կրակոցներ Երևանում. կասկածյալը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի՝ ՔԿՀ-ից նոր ազատված որդին է
Հայտնի գործարարի որդին կասկածվում է կրակոցների մեջ