ԱՄՆ Պետդեպարտամենտը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումն անվանել է երկար սպասված քայլ։
Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
«Դեռ մեկ տարի առաջ անդրադարձել էինք այս հարցին: Իհարկե, դա այն ժամանակ իրադարձությունների մտահոգիչ զարգացում էր, այս զարգացման մասին այլ մանրամասներ չունեմ: Բայց դա, անկասկած, ողջունելի քայլ կլինի ճիշտ ուղղությամբ»,- ասել է Պատելը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ռուս սահմանապահների ներկայության հիմքում ընկած է 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Երեւանում կնքված հանրապետության տարածքում ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրը։
Ռուսաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հուլիսի 31-ին ավարտել են «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանի պահպանությունը, գործառույթը հանձնվել է հայկական կողմին:

Բաց մի թողեք
Չեռնոգորիան՝ Բալկանների թխվածքաբլիթը. «Եթե քեզ դուր է գալիս, ավելին ես վերցնում», – ասում է վարչապետը
Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է անում ազգային հաշտեցման Իսպանիայում իր առաջին օրը
Լեհ և ուկրաինացի պաշտոնյաները հանդիպում են Վարշավայում՝ «UPA» զորամասի անվանակոչման շուրջ լարվածության աճի պայմաններում