Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը.
Ժամանակավորապես բռնազավթված Արցախում համաքրիստոնեական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացմանը զուգահեռ` Ադրբեջանի պետական վարչակարգը ոչնչացնում է նաև ամբողջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր։
Օգոստոսի 15 -ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի X-ի պաշտոնական էջում հրապարկված արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ Ադրբեջանի պետական ցեղասպան քաղաքականության հերթական զոհն է դարձել Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղը։ Մասնավորապես արբանյակային լուսանկարում հստակորեն երևում են բազմաթիվ ավերածություններ։
Նշենք, որ Ադրբեջանի կողմից ոչնչացվել է Շուշիի շրջանի հերոսական Քարինտակ գյուղը, Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը, բազմաթիվ բնակելի թաղամասեր Ստեփանակերտում և Արցախի մյուս բնակավայրերում։
Այս փաստը ևս մեկ ցույց է տալիս, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման վտանգի տակ։


Բաց մի թողեք
Գերմանիայի արևելքում ընտրատեղամասերի բացման հետ մեկտեղ ծայրահեղ աջակողմյան AfD-ն առաջատար դիրք է գրավում
Ալեն Սիմոնյանն ու Անելիա Գուբրյանը պսակադրող քահանան ևս միացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու արշավին
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը. Լուսանկար