Սերժ Սարգսյանի փեսա, նախկին դեսպան Միքայել Մինասյանի տելեգրամյան գրառումը․
Ժողովուրդների վերաբերմունքը «Աստված» հասկացության նկատմամբ բազմաթիվ փոխակերպումների է ենթարկվել։ Աստծուն սպանել են, կուրորեն երկրպագել, սպանել են նրա անունից։
Ֆրանսիական հեղափոխության ժամանակներում քրիստոնեության դեմ պայքարի պոռթկման մեջ որոշեցին փոխարինել Աստծուն և հորինեցին Գերագույն Էակի պաշտամունքը:
Նիցշեն հայտարարեց Աստծո մահվան մասին, իսկ պոստմոդեռնի գործիչները, զարգացնելով այս թեզը, դրա վրա մի ամբողջ փիլիսոփայական դպրոց կառուցեցին: Աստծուն ծաղրում էին Charlie Hebdo-ի նման պարբերականներում և Օլիմպիական խաղերի բացման ժամանակ, նրա վրա ինքնահաստատվում էին, բայց ամենակարևորը՝ գերադասեցին մոռանալ նրան։
Գիտակցաբար, կամավոր և, արտահայտվելով ոստիկանական արձանագրության անշնորհք լեզվով, եսասիրական նկատառումներով: Ամբողջ խնդիրն այն է, որ քանի կա Աստված, կա հիշողություն: Արվածի ու չարվածի, խոսքերի, ակնարկների, մտադրությունների մասին։
Սրբավայրերի կորստի հիշողությունը, հանգուցյալների, անմեղ զոհերի, նահատակների հիշատակը։ Հեղափոխությունը ժամանակակից հային սովորեցրեց շատ արդյունավետ կերպով մոռանալ անհարմարը։ Չնկատել ցավոտը:
Անտեսել բարոյական սկզբունքները։ Դադարել կարեկցել։ Մտածեք, այս պահին տասնյակ հայեր են պահվում ադրբեջանական բանտերում։ Նրանք դատվում են շինծու մեղադրանքներով։ Նրանց խոշտանգում են։ Նրանց ծաղրում են։
Բաց մի թողեք
Իրան-Իսրայել հակամարտության մեջ երկու կողմերն էլ արդեն ցույց են տվել, որ ունեն ուժեղ և խոցելի կետեր
Պարզ է, չէ՞, թե ում է ձեռնտու Իրանի թուլացումը
Տարածաշրջանային այս թեժ իրավիճակում Ադրբեջանը փորձում է վերաթարմացնել «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը