«Հետք»-ը գրում է․ ԱԺ նախկին պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի գույքի ուսումնասիրություն է իրականացվել Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում։
Վաղը՝ օգոստոսի 20-ին, Դավիթ Հարությունյանին, կնոջը՝ Նարինե Մանուկյանին, զավակներին՝ Անի և Վահան Հարությունյաններին, և ընտանիքի հետ փոխկապակցված Մարինե Բադալյանին հրավիրել են Դատախազություն, որ ծանոթնան գործի նյութերին և ներկայացնեն դիրքորոշում։
Նշենք, որ Դավիթ Հարությունյանը Հանրապետական կուսակցության անդամ էր։ Նախկինում զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ, այդ թվում՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ Արդարադատության նախարարի պաշտոնից Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 2018-ի իշխանափոխությունից հետո։
Հիշեցնենք, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով այս փուլում Դատախազությունը չի հրապարակում ենթադրյալ բռնագանձման ենթակա գույքի, դրամական միջոցների չափի վերաբերյալ տեղեկատվություն։ Պատճառաբանում են, որ այդ գույքն օգտագործողները կարող են ներկայացնել դիրքորոշումներ, ապացույցներ, ինչը կարող է հանգեցնել բռնագանձման ենթակա գույքի ցանկի փոփոխության։
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որն այս պահին՝27/07/2018 Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովի ՀՀԿ-ի ներկայացուցիչներից մեկն է, պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց հետո, 2018 թվականի մայիսի 24-ին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Որպես անշարժ գույք Հարությունյանը հայտարարագրել է 6 բնակարան` բազմաբնակարան շենքում, 1 առանձնատուն, 1 հողամաս եւ 1 այգետնակ:
Պարզվում է՝ Հարությունյանը, ինչպես եւ նախկին իշխանության մի շարք բարձրաստիճան այրեր, կոլեկցիոներ է եւ ունի 8 միլիոն դրամը գերազանցող 2 թանկարժեք գույք` մետաղադրամների հավաքածու եւ գեղանկարների հավաքածու:
Հարությունյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 10 մլն դրամ եւ 20 հազար դոլար:
Հարությունյանի եկամուտները 2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը կազմել են 3 մլն 521 հազար 984 դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Բաց մի թողեք
Բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ, ծեծել, քաշել մազերից. բերման է ենթարկվել ծանր հանցանքներ կատարելու համար կասկածվողը
Գազալցակայանի մոտ «Մերսեդես»-ից կրակոցներ են լսել․ հայտնաբերվել են ատրճանակ և կրակված պարկուճ, կա ձերբակալված
Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացման նախապատրաստման գործով կալանավորվել է Սերոբ Գասպարյանը