Իրանի և Հայաստանի հարաբերությունները բավականին կառուցողական են և սերտ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև կա բարեկամական և համապարփակ հարաբերություններ զարգացնելու ընդհանուր ցանկություն:
«Երկու կողմերն էլ ընդգծում են տարածաշրջանում կայունության և անվտանգության, ինչպես նաև սահմանների անվտանգության ապահովման կարևորությունը։ Մենք չենք մեկնաբանում երկրների միջև երկկողմ խնդիրները, բայց ընդգծում ենք, որ դրական չենք վերաբերվում ԱՄՆ-ի ներկայությանը տարածաշրջանում»,- նշել է Քանանին։

Բաց մի թողեք
Մոսկվայից առաջ Մակրոնի հետ բանակցության համար է Փաշինյանը մեկնել Փարիզ
Ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում. Հասրաթյան
Դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին