Օգոստոսի 17-ին իրավապահները հարուցված քրեական վարույթի շրջանակներում Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Վահրամաբերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Մարմաշեն» վանքի տարածքին հարակից հատվածում լրացուցիչ տեղազննութուն են կատարել, ինչի արդյունքում նշված վայրում հայտնաբերել են 2 ծալովի դանակ՝ բացված վիճակում:
Դեպքի վայրում աշխատել են նաև Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները ունեն հիմնավոր կասկածներ, որ օգոստոսի 9-ին նշված վայրում տեղի ունեցած սպանության ժամանակ հայտնաբերված դանակները հանցագործության գործիք են:
Ինչպես տեղեկացրել էինք, 2024 թվականի օգոստոսի 9-ին Վահրամաբերդ գյուղում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի հետևանքով կար մեկ սպանված և մեկ վիրավոր:
ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ պարզվել են սպանության և սպանության փորձի հանգամանքները:
Բաց մի թողեք
Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել. ՔԿ նախագահը պարզաբանել է՝ ինչու է նա կալանավորվել
Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը՝ տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելը
Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Երևանի հյուրանոցում 2 աղջիկ գողացել են իր 4500 դոլարը