ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանի համար դժվար է հասկանալը՝ ինչո՞ւ է Երևանը սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը։
«Մենք կողմ ենք Խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզի հաղորդակցություններին, ապա, ցավոք, Հայաստանի ղեկավարությունն է, որ սաբոտաժի է ենթարկում պայմանավորվածությունը, որի ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է։ Դժվար է հասկանալ՝ ինչն է այս մոտեցման հիմքում»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ եռակողմ պայմանավորվածությունների «հիմքում դրվածն այսօր էլ մնում է լիովին արդիական»։


Բաց մի թողեք
Ճանապարհային անվտանգության պետական քաղաքականության արդյունքը
Երևանի անվտանգությունը որոշվում է Բաքվի որոշումներով
Ընտրախախտումները և դիտորդների արձանագրումները ՏԻՄ ընտրություններում