ՀՀ առողջապահության նախարարությունը փաստեր է ներկայացրել կապույտ հազի վերաբերյալ։
«Կապույտ հազը բարձր վարակելիությամբ օդակաթիլային վարակ է: 1 հիվանդը կարող է վարակել 12-17 անձի: Կապույտ հազին բնորոշ է 3-ից 5 տարի պարբերականությամբ աշխուժացումը:
Կապույտ հազով հիմնականում հիվանդանում են երեխաները: Առավել ծանր է ընթանում մինչև 6 ամսական, հատկապես` մինչև 2 ամսական երեխաների շրջանում:
Կապույտ հազի ախտանշաններն են՝ ջերմություն, չոր, տանջող, նոպայաձև սպաստիկ հազ: Հիվանդությանը բնորոշ բարդություններն են` թոքաբորբ, բրոնխիտ, էնցեֆալիտ (ուղեղի ախտահարում), որոնք կարող են երեխայի հաշմանդամության պատճառ դառնալ։
Կանխարգելում՝
- ձեռքերի հաճախակի լվացում,
- ախտանշանների դեպքում՝ շփումների սահմանափակում,
- Կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է` ըստ ժամանակացույցի: Պատվաստումները սկսվում են 6 շաբաթականից: Խրախուսելի է նաև հղիների պատվաստումը՝ 27-36 շաբաթականում, քանի որ պատվաստվելով` հղին պաշտպանում է նորածնին՝ մինչև պատվաստման տարիքը:
Բուժում՝
- Բժշկի նշանակմամբ հակաբիոտիկների կիրառում, որոնք առավել արդյունավետ են հիվանդության վաղ փուլում,
- պատվաստում, քանի որ կապույտ հազի լավագույն պաշտպանությունը կանխարգելումն է»,- հայտնում են ԱՆ-ից:
Բաց մի թողեք
39-ամյա կինը հայտնել է, որ վիրահատությունից հետո ունեցել է խնդիրներ, ու որ դրա մեղավորը բժիշկն է
Բժիշկը մահացել է բարդ վիրահատություն կատարելիս. Լուսանկար
Որքա՞ն մարդ է ծնվել և մահացել այս տարվա հունվար-սեպտեմբերին