Օգոստոսի 29-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Գյուղի սկզբնամասում գտնվող և գործող «Օդեսսա» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ:
Այնուհետև՝ ժամը 01:15-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների և ձախ նախաբազկի ծակած-կտրած վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վահագն Ե.-ն է:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Ժամեր անց՝ 03:45-ի սահմաններում, նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ «ձախ նախաբազկի միջանցիկ ծակած-կտրած վերք, ձախ աճուկային ծալքի շրջանի ծակած վերք, որովայնի կողմնային պատի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Վարդգես Ս.-ն է: Բժիշկները դարձյալ ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ բժիշկները պայքարել են վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նոր Գյուղում գործող «Օդեսսա» ռեստորանային համալիրում ծննդյան արարողության ընթացքում Վարդգես Ս.-ի կողմից ոչ հարգալից վերաբերմունք դրսևորելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հայկ Պ.-ն հարվածել է Վարդգես Ս-ին, իսկ վերջինիս որդին՝ Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Սամվել Ս.-ն հարվածներ է հասցրել Հայկ Պ.-ին, որից հետո վիճաբանությունը շարունակվել է նշված ռեստորանային համալիրից մի քանի կմ հեռու՝ Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցում, որտեղ Վարդգես Ս.-ի և Վահագն Ե.-ի միջև շարունակվել է վիճաբանությունը, որի ժամանակ էլ վերջիններս սուր կտրող ծակող գործիքներով միմյանց հասցրել են մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաց մի թողեք
Մասիս-Էջմիածին խճուղում հայհոյել, հարվածել են միմյանց, փախել են՝ թողնելով մեքենաները․ կրակոց չի հնչել․ ՆԳՆ
Արարատում հնչել են կրակnցներ, հայտնաբերվել են մեքենաներ, որոնց վրա առկա են шրնшնման hետքեր
Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ դասընկերների միջև տեղի ունեցած հրմշտոցի ընթացքում հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին, երեխան ուշաթափվել է