18/02/2026

Բաքվում այժմ էլ դժգոհ են Մեծամորի ատոմակայանի աշխատանքից

haek
Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սուլթանովըը զարմանք է հայտնել Հայաստանում ատոմակայանի աշխատանքի կապակցությամբ և ակնարկել «կիրառվող որոշ տեխնոլոգիաների վերաբերյալ ունեցած անհանգստության մասին»։ Այս մասին նա նշել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ «ատոմակայանը կարող է չհամապատասխանել համաշխարհային չափանիշներին» և վթարի դեպքում «ոչ միայն Հայաստանը կտուժի»։ Օգոստոսի 30-ի երեկոյան հայտնի է դարձել, որ Մեծամորի ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել էին անվտանգ կանգառի ռեժիմի։ Ատոմակայանը, սակայն, 1 օր անց՝ օգոստոսի 31-ին, կրկին միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին, սկսել աշխատել ամբողջական հզորությամբ։

Discover more from EU - Armenia

Subscribe to get the latest posts sent to your email.